Որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Ջաբրայիլի շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ):
Նրանց ինքնությունը պարզելու նպատակով, ըստ հաղորդագրության, կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Զինադադարից հետո որոնումների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված մարմինների և աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1560։