ՀՀ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնում Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ

Հայաստանի արտգործնախարարությունն իր մտահոգությունն է հայտնում Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ։

Հայաստանի արտաքին գերատեսչությունը կողմերին զսպվածության կոչ է անում։ «Խորապես մտահոգված ենք Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ։ Կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել` նվազեցնելու լարվածությունը և կանխելու քաղաքացիական անձանց շրջանում հետագա զոհերը», - ասված է հայտարարությունում։

Նշենք, որ վերջին օրերին իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում իրավիճակը կտրուկ սրվել է՝ վերածվելով մարտական գործողությունների, այդ թվում՝ ծանր զինտեխնիկայի, հրթիռների կիրառմամբ։ Երկու կողմերից հաղորդում են մի քանի տասնյակ զոհերի մասին, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։