Մատչելիության հղումներ

Գազայից գիշերը 200-ից ավելի հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ. իսրայելական ուժերը պատասխանել են՝ հարվածելով 140 թիրախների


Իսրայել - Հակաօդային պաշտպանության համակարգը ոչնչացնում է Գազայի հատվածից պաղեստինցիների արձակած հրթիռները․ Աշկելոն, 10-ը մայիսի, 2021թ․

Գազայի հատվածից պաղեստինցիները մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 200 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելցի զինվորականները պատասխանել են՝ հարվածելով 140 ռազմական թիրախների Պաղեստինի առափնյա անկլավում: Այդ մասին այսօր օտարերկրյա լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է Իսրայելի պաշտպանական ուժերի խոսնակը:

Պաղեստինի առողջապահության ոլորտի ներկայացուցիչները Գազայում հաղորդում են , որ իսրայելական ուժերի հարվածների հետևանքով 24 մարդ է զոհվել, նրանց թվում՝ 9 երեխա, 100-ից ավելին վիրավորվել են:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկուշաբթի երեկոյան նախազգուշացրել է, որ «հակամարտությունը կարող է տևել որոշ ժամանակ»: «Մենք չէինք ցանկանում սրացում, բայց նրանք, ովքեր այն ընտրեցին, կզգան մեր ձեռքի ծանրությունը», - հավելել է նա:

XS
SM
MD
LG