Մեղրիի քաղաքապետն ազատ արձակվեց

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն ազատ է արձակվել: Նրա փաստաբան Գայանե Պապոյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել նրա ձերբակալությունը:

Մխիթար Զաքարյանը իրեն ձերբակալելու որոշումը անօրինական էր համարում, նրա փաստաբանն այս որոշումը բողոքարկել էր:

Գայանե Պապոյանը հայտնեց, որ Քննչական կոմիտեն կալանավորման միջնորդություն է ներկայացրել դատարան: Մխիթար Զաքարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը կքննվի վաղը:

Հիշեցնենք՝ Սյունիքում վարչապետի դեմ բողոքի ակցիաների քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Մեղրիի համայնքապետին։ Նա մեղադրվում է խուլիգանություն կատարելու համար։ Մխիթար Զաքարյանը չի ընդունում մեղադրանքը։