Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 դեպք

Արցախում երեկ կատարվել է 70 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 39 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5 հազար 582 քաղաքացու հետազոտություն, որից 715-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 599 դեպք: Կատարվել է 23 հազար 37 թեստավորում: