Առաջիկա երկուշաբթի օրվանից Մեծ Բրիտանիան կսկսի մեղմացնել սահմանափակումները երկու փուլով։ Ապրիլի 12-ին կբացվեն խանութները, մարզադահլիճները, կենդանաբանական այգիները, վարսավիրանոցներն ու բարերը: Այնուամենայնիվ, վարչապետ Բորիս Ջոնսոնը համաքաղաքացիներին հորդորել է զգոն լինել։
Հունաստանի որոշ շրջաններում կարանտինից հետո բացվել են փոքր և միջին ձեռնարկություններն ու խանութները՝ դրանք երկու ամիս փակ էին։ Սակայն սահմանափակումները մասամբ պահպանվել են: Խանութներում, օրինակ, պետք է հեռավորություն պահպանվի:
Պորտուգալիայում դպրոցականներն այժմ կարող են վերադառնալ դասարաններ: Երկու ամիս խիստ սահմանափակումներից հետո թանգարաններն ու բացօթյա սրճարանները վերաբացվում են: