Լենա Նանուշյանը նշանակվեց Հայաստանի առողջապահության նախարարի առաջին տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 26-ի որոշմամբ,
Լենա Նանուշյանը նշանակվել է Հայաստանի առողջապահության նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։

Որոշման տեքստը տեղադրված է Կառավարության e-gov.am կայքում։

Նշենք, որ Նանուշյանը առողջապահության նախարարի տեղակալն էր 2018-ի հունիսից։