Ջաբրայիլում 3 հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Ջաբրայիլում երեկ փրկարարները հայտնաբերել են երեք զինծառայողների մարմիններ, մինչ այժմ հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1197 է, «Ազատությանը» հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Նրա փոխանցմամբ` հանգստյան օրերին որոնողափրկարարական աշխատանքներ չեն իրականացվելու, աշխատանքները կվերսկսվեն երկուշաբթի։