Եվրամիությունը հաստատեց Moderna-ի պատվաստանյութը

Եվրամիությունը պաշտոնապես հաստատեց ամերիկյան բիոտեխնոլոգիական Moderna ընկերության պատվաստանյութը COVID-19-ի դեմ։ Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։

Moderna ընկերության համահիմնադիրներից է ամերիկահայ գործարար ու բարերար Նուբար Աֆեյանը։

Պատվաստանյութը հաստատել է Եվրոպական դեղերի գործակալությունը (EMA), որը դեղամիջոցների հարցերով Եվրամիության տարածքում գլխավոր մարմինն է։

Ավելի վաղ հաստատվել էր ամերիկա-գերմանական Pfizer/BioNTech պատվաստանյութը։