Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով՝ զորացրվում են Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ զորակոչված զինծառայողները։
Ըստ այդ հրամանագրի, զորացրումն իրականացվելու է փուլային՝ 2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի ապրիլի 15-ը:
Ավելի վաղ Ադրբեջանում չեղարկվել է նաև ռազմական դրությունը, որը սահմանվել էր սեպտեմբերի 27-ին՝ ղարաբաղյան պատերազմի վերսկսմանը զուգահեռ։ Ալիևի այդ հրամանագրի համաձայն, Բաքվում և մի շարք խոշոր քաղաքներում ու շրջաններում սահմանվել է պարետային ժամ՝ ժամը 21:00-ից 06:00-ը: