Մարիա Սանդուն այսօր ստանձնել է Մոլդովայի նախագահի պաշտոնը

Մարիա Սանդուն այսօր ստանձնել է Մոլդովայի նախագահի պաշտոնը՝ խորհդարանի և Սահմանադրական դատարանի հանդիսավոր նիստում։ Երդմնակալության ելույթում նա դիմել է ազգային փոքրամասնություններին ռուսերենով, ուկրաիներենով, բուլղարերենով և այլ լեզուներով` ընդգծելով, որ թույլ չի տալու նրանց իրավունքները ոտնահարել։

Սանդուն ևս մեկ անգամ ընդգծել է, որ իր համար առաջնային հարցը պայքարն է կոռուպցիայի դեմ։ 48-ամյա Սանդուն հանդես է գալիս Եվրոպայի հետ սերտ ինտեգրացիայի օգտին, միաժամանակ պնդում է, թե անհրաժեշտ է Մոսկվայի հետ լավ հարաբերություններ պահպանել, խաղաղ ճանապարհով կարգավորել Մերձդնեստրի հակամարտությունը և դուրս բերել այդ տարածաշրջանից ռուսական զորքերը։