Մատչելիության հղումներ

Մոլդովան նախագահ է ընտրում


Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Մոլդովայում, 15-ը նոյեմբերի, 2020

Մոլդովայում այսօր անցկացվում է նախագահական ընտրությունների երկրոդ փուլը։ Մրցակիցները գործող նախագահ, ռուսամետ Իգոր Դոդոնն է և արևմտամետ Մայա Սանդուն։

Չնյած Մոլդովայում խորհրդարանական կառավարման համակարգ է, փորձագետները գտնում են, որ այսօրվա ընտրությունը երկրի քաղաքական ապագայի պայքարի վերջին փուլն է՝ արդյունքները ցույց կտան՝ Մոլդովան ավելի է մոտենում Եվրամիությանը, թե՞ Մոսկվային։

Նոյեբերի 1-ին տեղի ունեցած առաջին փուլում անսպասելիորեն ավելի շատ ձայներ էր հավաքել Սանդուն (36 տոկոս), բայց չէր կարողացել անցնել 50 տոկոսը, ինչը կապահովեր նրա հաղթանակն առաջին փուլում։

Իգոր Դոդոնն առաջին փուլում զիջել էր (32 տոկոս), չնայած, ըստ հարցումների, նա տասը կետով գերազանցում էր մրցակցին։

Մոլդովայի ընտրություններին մասնակցում են նաև անջատված Մերձդնեստրի բնակիչները, ինպես նաև դրսում ապրող Մոլդովայի քաղաքացիները։

2016 թվականի նախագահական ընտրությունների մրցակիցներն այս նույն թեկնածուներն էին։ Չորս տարի առաջ հաղթել էր Դոդոնը;

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG