ՌԴ ԱԳՆ-ի շեշտմամբ` «Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման ժամկետներ գոյություն չունեն»

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման ժամկետներ գոյություն չունեն, այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

Ռուսաստանցի դիվանագետի խոսքով. «Կարգավիճակի հարցը բավական զգայուն խնդիր է։ Մենք ակնկալում ենք, որ այն նոր հակամարտությունների չի հանգեցնի։ Ամեն դեպքում, զգալի դերակատարություն է պահպանում ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն էլ կլուծի այն հարցերը, որոնք արտացոլված չեն եռակողմ համաձայնագրում», - հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի երեկ հնչեցրած այն հայտարարությունը, որի համաձայն Լեռնային Ղարաբաղի հատուկ կարգավիճակի հարցի շուրջ քննարկումները բացառվում են։