ՊՆ-ում քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, հայտնում են ՊՆ-ից:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ՌԴ խաղաղապահ զորախմբի արագ կազմավորման և առաքելության ձևավորման համար, պատրաստակամություն հայտնել համակողմանի աջակցություն ցուցաբերել առաքելության ընթացքում:

Հանդիպման ժամանակ քննարկվել են խաղաղապահ ստորաբաժանման կողմից առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր: