Վրաստանը «կեղծիք» է անվանում իր տարածքով Ադրբեջան զենք փոխադրելու մասին լուրը

Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, արխիվ

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան «ապատեղեկատվություն» է անվանել լուրն այն մասին, թե Վրաստանի տարածքով իբր զենք և զինամթերք է փոխադրվում Ադրբեջան:

Ասեկոսեների համար հիմք է հանդիսացել մի տեսագրություն, որը վերջին օրերին տարածվում է համացանցի վրացական և հայկական հատվածնեում: Տեսագրության մեջ մի մարդ պատկերված է զրահատեխիկայի ֆոնին և ասում է, թե այդ տեխնիկան ուղարկվում է Ադրբեջան:

«Դա անկասկած ապատեղեկատվություն է, բացահայտ կեղծիք է, ես հայկական կողմին և ամբողջ բնակչությանը կոչ եմ անում չենթարկվել այդ սադրանքին»,- հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարարը: