Մատչելիության հղումներ

Վրաստանը ժամանակավորապես արգելել է Հայաստանին և Ադրբեջանին իր երկրի տարածքով ռազմական բեռների փոխադրումը


Զորավարժություններն Լեռնային Ղարաբաղում, արխիվ

Վրաստանը ժամանակավորապես արգելել է Հայաստանին և Ադրբեջանին իր երկրի օդային ու ցամաքային տարածքով ռազմական նշանակության բեռների փոխադրումը: Այս մասին հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Վախթանգ Գոմելաուրին՝ շեշտելով, որ քաղաքացիական բեռնատար ավիափոխադրումների հարցում որևէ սահմանափակում չի լինի:

Վրաց պաշտոնյայի խոսքով՝ պաշտոնական Թբիլիսին այդ մասին տեղեկացրել է երկու հարևան երկրներին:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև ներկա ճգնաժամային իրավիճակում մենք պետք է թույլ չտանք որոշակի ապակառուցողական տարրերի՝ ներքին կամ արտաքին, ստվեր նետել մեր բարեկամության և պատմական փորձառության վրա», - հայտարարել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG