Լուկաշենկոն ժամանել է Սոչի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ողջունում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Սոչի։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով օդային հաղորդակցության մոնիտորինգով զբաղվող կայքերի տեղեկությունները։

Քիչ անց Ռուսաստանի նախագահի Սոչիի նստավայրում մեկնարկելու են Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի բանակցությունները։

Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայնէ բանակցությունների ընթացքում «հատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական, էներգետիկ և մշակութային-հումանիտար ոլորտներում խոշորածավալ համատեղ ծրագրերի իրագործմանը, ինչպես նաև Միութենական պետության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարներին»։