Բերլուսկոնիի մոտ երկկողմ թոքաբորբի նշաններ են

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին, արխիվ

Կորոնավիրուսով վարակված Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին գտնվում է հիվանդանոցում:

Բժիշկներն ասել են, որ Բերլուսկոնիի մոտ նկատվում են երկկողմ թոքաբորբի նախնական նշաններ, սակայն այս պահին մեծ վտանգ չկա: 83-ամյա նախկին վարչապետը գտնվում է Միլանի Սան Ռաֆաելե հիվանդանոցում:

Sky Italia հեռուստակայանը հաղորդել է, որ Բերլուսկոնին հիվանդանոցում ոչ թե ինտենսիվ բուժման բաժանմունքում է, այլ սովորական պալատում: