Մատչելիության հղումներ

Սիլվիո Բերլուսկոնին կորոնավիրուսով է վարակվել


Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնի, արխիվ

Նախկին վարչապետն իրեն լավ է զգում, վստահեցնում է Բերլուսկոնիի գրասենյակը:

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, և այժմ նա գտնվում է տնային ինքնամեկուսացման պայմաններում։

Օգնականների խոսքով՝ 83-ամյա Բերլուսկոնին որոշել էր թեստավորվել Սարդինիա կղզում անցկացրած արձակուրդից հետո, քանի որ հենց Սարդինիան է վերջին շրջանում դարձել կորոնավիրուսի տարածման հիմնական օջախներից մեկը երկրում։

Սիլվիո Բերլուսկոնիի գրասենյակը իտալական լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ նախկին վարչապետն իրեն լավ է զգում և վիրուսի որևէ հստակ արտահայտված ախտանիշ չունի։

Բերլուսկոնին իտալական լրատվամիջոցներին նաև տեղեկացրել է, որ պատրաստվում է հեռակա կարգով ակտիվորեն աջակցել իր այն կուսակիցներին, որոնք մասնակցում են այս ամիս կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG