Արքայազն Հարին և Մեգան Մարքլը պայմանագիր են կնքել Netflix-ի հետ

Արքայազն Հարի և Մեգան Մարքլ, արխիվ

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլը, պայմանագիր են կնքել Netflix ընկերության հետ։ Տարեսկզբին թագավորական ընտանիքի անդամների պարտականություններից և իրավունքներից հրաժարված ամուսնական զույգը առաջիկա տարիներին Netflix-ի համար վավերագրական ֆիլմեր և սերիալներ, ինչպես նաև մանկական ծրագրեր կպատրաստի։

«Մեր հիմնական ուշադրությունը սևեռվելու է այնպիսի ծրագրերի ստեղծման վրա, որոնք հագեցած կլինեն տեղեկատվությամբ, բայց և հույս կպարգևեն», - նշված է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի համատեղ հայտարարության մեջ։