Լոս Անջելեսը՝ կորոնավիրուսի համավարակի բռնկման նոր օջախ

ԱՄՆ, Լոս Անջելես - Հոլիվուդ բուլվարը մարտի վերջին, 2020թ.

ԱՄՆ-ի Կալիֆորնիա և Տեքսաս նահանգներում երկուշաբթի օրը կորոնավիրուսի նոր դեպքերի մեծ բռնկում է արձանագրվել։ Լոս Անջելեսի իշխանությունները հաղորդել են վարակի տագնապալից բռնկման մասին՝ մեկ օրում 2 հազար 903 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվն արդեն անցել է 100 հազարը։

Կալիֆորնիայի նահանգապետն ուժի մեջ է թողել նախօրեին կայացրած որոշումը՝ փակ պահել Լոս Անջելեսի ու հարակից վեց շրջանների բարերը։ Նա հայտարարել է, որ շատերն անհրաժեշտ պատասխանատվություն չեն զգում, չեն պահպանում սոցիալական հեռավորություն, դիմակներ չեն կրում։