Պուտինը պատրաստվում է կորոնավիրուսի հետ կապված ուղերձով դիմել ռուսաստանցիներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է ինֆեկցիոն հիվանդանոց, 24-ը մարտի, 2020թ.

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր լրագրողներին հեռախոսով հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը չեղարկել է պլանավորած այցը Սանկտ Պետերբուրգ և պատրաստվում է հեռուստատեսային ուղերձով դիմել ժողովրդին՝ կորոնավիրուսի բռնկման հետ կապված:

«Նախագահը հիմա ավարտում է իր ելույթի վրա աշխատանքը, որը կհեռարձակվի առաջիկա ժամերին»,- ասել է Պեսկովը: