Սահմանափակումներ են սահմանվել հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ

Հայաստանում արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյան

Հայաստանում արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ մինչև մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ սահմանվում են սահմանափակումներ, հայտնում է կառավարության կայքէջը:

Ըստ որոշման` հանրային իշխանության բոլոր մարմինների գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում պետք է իրականացվի հեռավար/առցանց եղանակով, արգելվելու է վարչական շենքեր աշխատակիցների մուտքը, եթե առանձին աշխատակիցների վերաբերյալ առկա չէ մարմնի ղեկավարի ցուցումը, ժամանակավորապես դադարեցվում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների սպասարկման գրասենյակների գործունեությունը, իսկ դրա անհնարինության դեպքում սահմանափակվում դրանց գործունեությունը՝ էապես նվազեցնելով աշխատանքային ժամերն ու անձնակազմի թիվը։

«Քաղաքացիների անհետաձգելի կարիքներին արձագանքելու նպատակով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց պաշտոնական կայէջերի, սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել մարմինների գործող հեռախոսահամրների, կայքէջերի, էլեկտրոնային փոստի հասցեների և կապի այլ միջոցների վերաբերյալ տվյալներ», - նշված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել մայիսի 16-ից, այն կշարունակվի մինչև ապրիլի 14-ը: