ԱԳՆ. Քաղաքացիների համար վրաց-հայկական անցակետերից կաշխատի միայն Սադախլոյի անցակետը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքը, արխիվ

Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական կազմակերպչական խորհուրդը այսօր որոշում է կայացրել, որ քաղաքացիների համար (խոսքը չի վերաբերում բեռնափոխադրումներին) վրաց-հայկական անցակետերից կաշխատի միայն Սադախլոյի անցակետը, որը հնարավորություն կունենան հատել միայն իրենց հայրենիք վերադարձող ՀՀ և Վրաստանի քաղաքացիները։ Այս մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը:

Տեղեկացնում են նաև, Սադախլոյի անցակետը հնարավոր է հատել միայն ժամը 10:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում:

Բեռնափոխադրումների համար հայ-վրացական բոլոր անցակետերը գործում են առանց սահմանափակումների: