Մատչելիության հղումներ

Վրաստանը մասամբ վերաբացելու է Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանները


Վրաց-ադրբեջանական սահման, արխիվ

Վրաստանը մասամբ կվերաբացի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմաններին գտնվող խոշորագույն երկու անցակետերը`«Սադախլոն» և «Կարմիր կամուրջը»: Այսօր նման որոշում է կայացրել Վրաստանի` Կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարական հանձնաժողովը` նշելով, որ անցակետերը բաց կլինեն բացառապես հայրենիք վերադարձող Վրաստանի քաղաքացիների համար:

Վրաստանի կառավարության ներկայացուցիչների խոսքով` այս որոշումը կայացվել է երկրում համաճարակաբանական իրադրության մանրակրկիտ ուսումնասիրությունից և առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ քննարկումներից հետո:

XS
SM
MD
LG