Վրաստանում հետաձգվել են ֆուտբոլային հանդիպումները

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով որոշել է մինչև ապրիլի 1-ը հետաձգել ֆուտբոլային բոլոր հանդիպումները:

Ֆեդերացիայի համար առաջնահերթը ֆուտբոլիստների և երկրպագուների առողջությունն է և անվտանգությունը, ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, Վրաստանում այս պահի դրությամբ կա կորոնավիրուսի վարակի հաստատված 23 դեպք։