Մայքլ Բլումբերգն ինքնաբացարկ է հայտարարում

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահության թեկնածու առաջադրվելու համար պայքարող միլիարդատեր Մայքլ Բլումբեգը ինքնաբացարկ է հայտարարում: Այդ մասին հաղորդում է AP գործակալությունը՝ հավելելով, որ Բլումբերգը առաջիկայում պատրաստվում է կոչ անել իր կողմնակիցներին ներկուսակցական ընտրությունների հաջորդ փուլերում աջակցել Ջոզեֆ Բայդենին:

Բլումբերգը նախագահական ընտրարշավ էր մուտք գործել նախորդ տարեվերջին՝ իր քարոզարշավի վրա շուրջ 600 միլիոն դոլար ծախսելով: