Ռուսաստանը քննարկում է կորոնավիրուսով հիվանդ արտասահմանցիների արտաքսման հնարավորությունը

Ռուսաստանը կարող է արտաքսել կորոնավիրուսով վարակված արտասահմանցիներին: Այդ մասին այսօր Մոսկվայում կայացած կառավարության նիստի ընթացքում հայտարարել է երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինը:

Ռուսաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ կորոնավիրուսն արդեն իսկ պաշտոնապես դասվել է խիստ վտանգավոր հիվանդությունների թվին, ինչն, ըստ վարչապետի, հնարավորություն կտա երկրի իշխանություններին վարակակիրներին արտաքսել երկրի տարածքից:

Այս պահին Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդ երկու անձ է հայտնաբերվել, երկուսն էլ՝ Չինաստանի քաղաքացիներ: