ԱՄՆ 11 զինծառայող բուժվել է ուղեղի ցնցման ախտանիշներից՝ Իրանի հրթիռակոծման հետևանքով

Իրանը հրթիռներ է արձակում Իրաքում ԱՄՆ զինված ուժերի տեղակայման վայրերի ուղղությամբ, 8-ը հունվարի, 2020թ.

Միացյալ Նահանգների զինված ուժերը հայտարարել են, որ ամերիկացի 11 զինծառայողներ բուժում են անցել ուղեղի ցնցման ախտանիշների հետ կապված՝ Իրաքում ռազմակայանի վրա Իրանի հրթիռային հարձակման հետևանքով։

Հունվարի 8-ի գիշերը հրթիռակոծվել էին Այն ալ-Ասադի և Էրբիլի ռազմաբազաները, որտեղ տեղակայված են ամերիկյան և կոալիցիոն զինված ուժերը, նաև մի շարք այլ ռազմական օբյեկտներ: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Իրանը:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, հիշեցնենք, հայտարարել էր, որ այդ հրթիռային հարվածներից «ոչ մի ամերիկացի չի վնասվել»: