Համայնքների պալատը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «Բրեքզիթ»-ի օրինագիծը

Մեծ Բրիտանիա - «Բրեքզիթ»-ի օգտին պաստառներ խորհրդարանի շենքի դիմաց, արխիվ

Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատը երրորդ և վերջին ընթերցմամբ հավանություն է տվել «Բրեքզիթ»-ի օրինագծին: Այժմ փաստաթուղթը հաստատման կներկայացվի Լորդերի պալատ:

Օրինագիծը նախատեսում է, որ Միացյալ Թագավորությունը Եվրամիությունից դուրս կգա մինչև հունվարի 31-ը: Դրանից հետո կսկսվեն բանակցությունները Եվրամիության հետ առևտրի նոր համաձայնագրի շուրջ: