Նոր Զելանդիայում հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասավ 14-ի

Նոր Զելանդիայի Սպիտակ կղզու հրաբխի ժայթքումը:

Նոր Զելանդիայում՝ Սպիտակ կղզում, շաբաթասկզբին տեղի ունեցած հրաբխի ժայթքման զոհերի թիվը հասել է 14-ի:

Նոր Զելանդիայի բանակը որոնողական աշխատանքներ է իրականացնում Սպիտակ կղզում:

Այսօր զինվորականները հայտնաբերել և ուղղաթիռներով կղզուց դուրս են փոխադրել 6 զոհերի դիակներ:

Ժայթքման պահին Սպիտակ կղզում, ենթադրաբար, եղել է մոտ 50 զբոսաշրջիկ տարբեր երկրներից: