Մատչելիության հղումներ

Նոր Զելանդիայում հրաբխի ժայթքման հետևանքով զոհեր և վիրավորներ կան


Հրաբուխը Նոր Զելանդիայում, 9-ը դեկտեմբերի, 2019թ․
Հրաբուխը Նոր Զելանդիայում, 9-ը դեկտեմբերի, 2019թ․

Առնվազն հինգ մարդ է զոհվել Նոր Զելանդիայի կազմում գտնվող կղզիներից մեկում` Ուայթ Այլենդում հրաբխի անսպասելի ժայթքման հետևանքով: Այս մասին տեղեկացնում է Նոր Զելանդիայի ոստիկանությունը` նշելով, որ առնվազն 20 մարդ այս պահին անհետ կորած է համարվում: Նրանք, ըստ տեղական աղբյուրների, Ավստրալիայի քաղաքացիներ են, որոնք հրաբխի ժայթքման պահին գտնվել են խառնարանի անմիջական հարևանությամբ:

Ուայթ Այլենդն անմարդաբնակ կղզի է, որը բավական մեծ ժողովրդականություն է վայելում հատկապես լեռնագնացների շրջանում:

Նորզելանդական աղբյուրների տվյալներով՝ հրաբխի ակտիվացման պահին կղզում հինգ տասնյակից ավելի զբոսաշրջիկ էր գտնվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG