«Ռուսաստանի Զինված ուժերին հաջողվել է կանխել Սիրիայում գործող զինյալների զանգվածային վերադարձը Ռուսաստան», - այսօր կայացած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Բանակային ստորաբաժանումները լիարժեքորեն կատարել են իրենց առջև դրված բոլոր խնդիրները, գրագետ ու խիզախ պահվածք են ցուցաբերել`թույլ չտալով որպեսզի զինյալները Սիրիայի տարածքից զանգվածաբար տեղափոխվեն մեր երկիր», - նշել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահի խոսքով, Սիրիայում իրականացված գործողությունները «Զինված ուժերի համար մասնագիտական լուրջ քննություն դարձան»: