Բաքվում ձերբակալվել է «Մուսավաթ»-ի առաջնորդ Արիֆ Հաջիլին

«Մուսավաթ»-ի առաջնորդ Արիֆ Հաջիլի, արխիվ

«Թուրան» գործակալությունը հաղորդում է, որ այսօր ցերեկը Բաքվում ձերբակալվել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլին: Ճանապարհային ոստիկանությունը կանգնեցրել է նրա ավտոմեքենան, Հաջիլիին դուրս են բերել մեքենայից ու տարել անհայտ ուղղությամբ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ այսօր առավոտից ոստիկանությունը զանգվածաբար բերման է ենթարկում «Մուսավաթ»-ի անդամներին:

«Մուսավաթ»-ը պատրաստվում էր այսօր Բաքվի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա անցկացնել՝ հանրահավաքների ազատությունը պաշտպանելու և երաշխավորելու պահանջով: