Փարիզում վերջին հրաժեշտն են տալիս Ժակ Շիրակին

Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակ, 2006 թվական

Փարիզում վերջին հրաժեշտն են տալիս Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին:

Փարիզի կենտրոնում գտնվող Սեն-Սյուլպիս եկեղեցում կեսօրին մեկնարկած արարողությանը մասնակցում են աշխարհի ավելի քան 80 պետությունների գործող և պաշտոնաթող ղեկավարներ:

Շիրակին վերջին հրաժեշտը տալու համար Փարիզ են ժամանել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Գերմանիայի նախկին դաշնային կանցլեր Գերհարդ Շրյոդերը:

Հայաստանն այս արարողությանը ներկայացնում է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Շիրակը Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1995-2007 թվականներին: Պաշտոնավարման ընթացքում նա երկու անգամ եղել է Հայաստանում: