Վճռական հակահարված կստանան և կպարտվեն Իրանի վրա հարձակվել փորձողները․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաքերի, արխիվ

Հակառակորդները, որոնք փորձում են հարձակվել Իրանի վրա, վճռական հակահարված կստանան և կպարտվեն, այսօր հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Ելույթ ունենալով Իրանի խորհդարանում, գեներալ Մոհամադ Բաքերին միաժամանակ պնդել է՝ Թեհրանը հարևանների հետ խնդիր չունի:

«Մենք ընդգծում ենք տարածաշրջանի մեր հարևանների համար՝ մենք ձեր հանդեպ թշնամություն չունենք: Սաուդյան Արաբիան և Արաբական Էմիրությունները մահմեդական երկրներ են, որոնք ուղղակի մոլորության մեջ են: Մենք հորդորում ենք նրանց վերադառնալ իսլամական ընտանիք, վերադառնալ բարեկամության և կանգնել Իրանի կողքին», - հայտարարել է գեներալ Բաքերին:

Ակնկալվում է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին այս շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում կներկայացնի Ծոցի տարածաշրջանում համագործակցություն հաստատելու իր ծրագիրը: