Յակուտիայից դեպի Մոսկվա քայլող շամանին Բուրյաթիայում ձերբակալել են

Ռուսաստան - Շաման Ալեքսանդր Գաբիշևը, արխիվ

Ռուսաստանի իրավապահները Բուրյաթիայում ձերբակալել են շաման Ալեքսանդր Գաբիշևին, ով մի քանի ամիս է՝ ոտքով Յակուտիայից քայլում էր դեպի Մոսկվա՝ նախագահ Պուտինին Կրեմլից քշելու:

Տեղի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է թե Գաբիշևը հետախուզման մեջ է եղել Յակուտիայի տարածքում հանցագործություն կատարելու համար: Թե կոնկրետ ինչ հանցանքի մեջ է նա մեղադրվում, պաշտոնական աղբյուրները չեն հստակեցրել: Նշվում է միայն, որ շամանը առաջիկա չվերթով ուղարկվելու է Յակուտիա:

Գաբիշևը իր քայլերթը սկսել էր մեկուկես տարի առաջ՝ պնդելով, թե նախագահ Պուտինը չար ուժերի ծնունդ է, որոնց միայն շամանն է ի զորու հաղթել: