Դոնալդ Թրամփը ժամանում է Լոնդոն

ԱՄՆ նախագահը՝ տիկնոջ հետ, ժամանում է Լոնդոն, 12-ը հուլիսի, 2018թ․

Մեկնարկում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եռօրյա պետական այցը Մեծ Բրիտանիա: Քիչ անց Սպիտակ տան ղեկավարը կժամանի Լոնդոն:

Այսօր Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ երկրորդի կողմից ԱՄՆ նախագահի պատվին ճաշկերույթ կկազմակերպվի Բուքինգեմյան պալատում:

Թրամփի այցը մեկնարկում է Մեծ Բրիտանիայում ծագած քաղաքական ճգնաժամի պայմաններում: Այցի ավարտի հաջորդ օրը` հունիսի 7-ին, հրաժարական է ներկայացնելու գործող վարչապետ Թերեզա Մեյը: Դոնալդ Թրամփն արդեն իսկ իր աջակցությունն է հայտնել Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնին, ով հավականում է կառավարության ղեկավարի պաշտոնին:«Ջոնսոնը Միացյալ Թագավորության հիանալի վարչապետ կլինի», - այցի նախօրեին հայտարարել է ԱՄՆ նախագահը: