Մատչելիության հղումներ

Այսօր մեկնարկում է ԱՄՆ նախագահի պետական այցը Մեծ Բրիտանիա


ԱՄՆ նախագահը՝ տիկնոջ հետ, Մեծ Բրիտանիա այցի շրջանակում հանդիպում է Եղիսաբեթ երկրորդ թագուհու հետ, 13-ը հուլիսի, 2018թ․
ԱՄՆ նախագահը՝ տիկնոջ հետ, Մեծ Բրիտանիա այցի շրջանակում հանդիպում է Եղիսաբեթ երկրորդ թագուհու հետ, 13-ը հուլիսի, 2018թ․

Ժամեր անց մեկնարկում է Միացյալ Նահանգների նախագահի եռօրյա պետական այցը Մեծ Բրիտանիա, որի ընթացքում Դոնալդ Թրամփը հանդիպելու է արքայական ընտանիքի անդամներին, ճաշելու է թագուհի Եղիսաբեթ երկրորդի հետ՝ Բուքինգհեմյան պալատում, ինչից հետո մասնակցելու է իր պատվին կազմակերպվող պետական ընդունելությանը:

Թրամփի այցը ուշադրություն է գրավել հատկապես այն պատճառով, որ ներկայումս Միացյալ Թագավորությունը Եվրամիության հետ բարդ բանակցությունների փուլում է՝ Միությունից դուրս գալու հարցի՝ Brexit-ի շուրջ, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն էլ հայտարարել է, որ հունիսի 7-ին հրաժարական է ներկայացնելու:

Մինչ Լոնդոն ժամանելը ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ Մեյին կարող է հաջողությամբ փոխարինել Միացյալ Թագավորության նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը: Թրամփը նաև հույս է հայտնել, որ Մեյի հաջորդը կհրաժարվի Եվրամիությանը վճարել Միությունը լքելու համար, ինչին արդեն իսկ իր համաձայնությունը Լոնդոնը տվել է, և ի վերջո Մեծ Բրիտանիան դուրս կբերի Եվրամիությունից առանց պայմանավորվածության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG