Հյուսիսային Կորեայի առաջնորդը մինչև ամսվա վերջ կայցելի Ռուսաստան

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ուն, արխիվ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը մինչև ապրիլի վերջ կայցելի Ռուսաստան, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:

«Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հյուսիսային Կորեայի ազռաջնորդ Կիմ Չեն Ունի հետ: Պուտինի հրավերով Կիմ Չեն Ունը Ռուսաստանի Դաշնություն կայցելի ապրիլի երկրորդ կեսին», - ասված է հաղորդագրությունում:

Այս հաղորդագրությունը հաջորդում է Հյուսիսային Կորեայի բանակի կողմից «հզոր մարտագլխիկով տակտիկական զենքի» հերթական փորձարկման մասին Փհենյանից ստացվող լուրերին: