Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեայի բանակը «հզոր մարտագլխիկով տակտիկական զենք» է փորձարկել


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը ռազմական գործարանում, արխիվ

Հյուսիսկորեական մամուլը հայտնում է, որ Հյուսիսային Կորեայի բանակը «հզոր մարտագլխիկով տակտիկական զենք» է փորձարկել` երկրի առաջնորդ Կիմ Չեն Ունի ղեկավարությամբ:

Պաշտոնական հաղորդագրություններում գրեթե որևէ մանրամասն չի ներկայացվում, արևմտյան վերլուծաբանները, սակայն ենթադրում են, որ խոսքը ծովային, օդային և ցամաքային տեղակայման տակտիկական զենքի մասին է:

Փհենյանից ստացվող այս լուրերը հաջորդում են Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ամերիկացի փորձագետների խմբի հայտարարությանը, ըստ որի՝ Հյուսիսային Կորեայի գլխավոր միջուկային հրապարակում ակտիվություն է նկատվել:

Փհենյանի միջուկային և հրթիռային ծրագրերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ունի երկու հանդիպումների գլխավոր հարցերն էին, որոնց շուրջ, սակայն, կողմերը համաձայնության չեն եկել:

Հերթական փորձարկումները տեղի են ունենում Վաշինգտոնի և Փհենյանի միջև երրորդ բարձր մակարդակի հանդիպումն անցկացնելու շուրջ խոսակցությունների ֆոնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG