Իրանում վերացնում են հեղեղումների հասցրած վնասը

Իրանում հեղեղումների զոհ է դարձել 76 մարդ, Խուզեստանի գավառ

Իրանում սկսել են վերականգնել հեղեղումներից տուժած շրջանները: Վերջերս երկիրը պատուհասած հեղեղումների զոհ է դարձել առնվազն 76 մարդ:

725 կամուրջ փլուզվել է, վնասվել է 14 հազար կիլոմետր ճանապարհ, հազարավոր բնակելի տներ ավերվել են:

Իրանցի մասնագետների փոխանցմամբ, բնական աղետի հասցրած վնասի չափը գերազանցում է 2 միլիարդ դոլարը:

IRNA լրատվական գործակալությունն այսօր հայտնել է, որ շինարարական բրիգադները հեռացնում են ավերված շինությունները և աղբը և սկսել են վերականգնել կոմունիկացիաները: