Շփման գծում իրավիճակը կայուն է, խնդիրներ չկան․ ԼՂ պաշտպանության նախարար

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյան, արխիվ

Շփման գծում իրավիճակը կայուն է, խնդիրներ չկան և համապատասխան գտնվում է վերահսկողության տակ, այսօր Ստեփանակերտում՝ Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի օծման հանդիսավոր արարողությունից հետո, պատասխանելով «Ազատության» հարցին ասաց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը։

Դիտարկմանը, թե վերջին շրջանում ադրբեջանական կողմը նոր սպառազինություններ է ձեռք բերել և հարցին, թե հայկական կողմն ի՞նչ պատասխան ունի, Աբրահամյանը պատասխանեց․ - «Համապատասխան մենք ունենք և՛ սպառազինություն, և՛ տեխնիկա, որի հիման վրա մենք կարող ենք իրականացնել ստանձնած մարտական խնդիրը։ Հայկական զինված ուժերը մարտունակ է և պատրաստ է կատարել ցակացած մարտական խնդիր»։