Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի օծման հանդիսավոր արարողությանը:
Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, միջոցառմանը ներկա էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը, Արցախի տարբեր բնակավայրերից ժամանած բազմաթիվ մարդիկ, ներկայացուցիչներ Հայաստանից և Սփյուռքից, հյուրեր արտերկրից: