Բրիտանական խորհրդարանը քվեարկեց Բրեքզիթը առնվազն երեք ամսով հետաձգելու օգտին

Քվեարկություն Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, արխիվ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը քվեարկեց Բրեքզիթը առնվազն երեք ամսով հետաձգելու օգտին:

Եթե որոշումը հավանության արժանանա նաև Բրյուսելում, Մեծ Բրիտանիան մարտի 29-ին դուրս չի գա Եվրամիությունից: Վարչապետի Թերեզա Մեյի խոսքով, Բրեքզիթը կարող է հետաձգվել երեք ամսով՝ մինչև հունիսի 30-ը: Եթե մինչ այդ էլ բրիտանական խորհրդարանը հավանություն չտա ապահարզանի համաձայնագրին, Լոնդոնը, ըստ Մեյի, կփորձի կրկին հետաձգել գործընթացը, ինչին, սակայն, պետք է հավանություն տան ԵՄ անդամ բոլոր պետությունները:

Ավելի վաղ՝ երեկ, պատգամավորները նաև ձայների գերակշռող մեծամասնությամբ մերժել էին Բրեքզիթի հարցով ներ հանրաքվե անցկացնելու հնարավորությունը:

Մանրամասները տե՛ս այստեղ