Լը Դրիան. Գուայդոն կարող է նոր ընտրություններ կազմակերպել

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիան, արխիվ

Պաշտոնական Փարիզը հայտարարում է, որ Վենեսուելայի խորհրդարանի նախագահ, հունվարի 23-ին երկրի նախագահ հռչակված Խուան Գուայդոն օժտված է նոր ընտրություններ կազմակերպելու լիակատար իրավունքով:

«Նոր ընտրություններ կազմակերպելու համար Գուայդոն ունի բոլոր կարողությունները և իրավական հիմքերը», - France Inter ռադիոկայանին տված հարցազրույցում այսօր հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը:

Ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը նաև նշել է, որ միջազգային հանրությունը պետք է անի հնարավորը Վենեսուելայում առկա ճգնաժամի խաղաղ հանգուցալուծմանը հասնելու և քաղաքացիական պատերազմից խուսափելու նպատակով: