Ուկրաինայի նախագահի ընտրություններում առաջադրվել է 83 թեկնածու

Ընտրություններ Ուկրաինայում, արխիվ

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է մարտի 31-ին նախատեսված նախագահական ընտրություններում թեկնածուների գրանցման փաստաթղթերի ընդունումը:

Հանձնաժողովը հայտնել է, որ առաջադրվել է 83 թեկնածու: ԿԸՀ-ն երեկ հայտարարել է, որ հաստատել է 28 դիմում, մերժել է 22-ը և քննության համար բաց է թողել 33-ը:

Հանձնաժողովը ոչ ուշ քան փետրվարի 9-ին պաշտոնապես պետք է հրապարակի գրանցված թեկնածուների վերջնական ցանկը:

Գործող նախագահ Պետրո Պորոշենկոն և նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն այս նախագահական ընտրություններում հավանաբար կլինեն ամենաշատ ձայներ ստացողները: Վերջին հարցումների համաձայն Տիմոշենկոն՝ առավելություն ունի գործող նախագահի նկատմամբ։

53-ամյա Պորոշենկոն հունվարի 29-ին հայտարարել է իր թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրելու մասին և խոստացել է հասնել նրան Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը: