Մեկնարկել է Փաշինյան-Մերկել հանդիպումը

Բեռլինում մեկնարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Կանցլերն իր նստավայրում զինվորական պատիվներով ընդունեց Հայաստանի վարչապետին:

Բանակցությունները ճաշի սեղանի շուրջ են, ավարտին երկու երկրների ղեկավարները հանդես կգան մամուլի ասուլիսով։

Այսօր ավելի վաղ Փաշինյանը հանդիպել է Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ, առավոտյան էլ այցելել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ, որտեղ նաև ելույթ է ունեցել։