Ռուսաստանցի փաստաբան Նատալյա Վեսելնիցկայային ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել

Նատալյա Վեսելնիցկայա, արխիվ

Մոսկվացի փաստաբան Նատալյա Վեսելնիցկայային, ում անունը հիշատակվում է ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության հետաքննությունում, Ամերիկայում մեղադրանք է առաջադրվել մեկ այլ գործով՝ արդարադատությանը խոչընդոտելու համար: