Մատչելիության հղումներ

Թրամփ կրտսերի և Վեսելնիցկայայի հանդիպմանը ներկա է եղել նաև ռուս լոբբիստ Ախմետշինը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որդու՝ Դոնալդ Թրամփ կրտսերի հետ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որդու՝ Դոնալդ Թրամփ կրտսերի հետ, արխիվ

Թրամփ կրտսերի և ռուսաստանցի փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի հանդիպմանը ներկա է եղել նաև ռուս լոբբիստ Ռինատ Ախմետշինը, որին ամերիկյան լրատվամիջոցները ներկայացնում են որպես խորհրդային անվտանգության ծառայությունների նախկին գործակալ:

Associated Press-ին տված հարցազրույցում Ախմետշինը հաստատել է հանդիպմանը մասնակցելու տեղեկությունը, ընդունելով նաև, որ երկու տարի ծառայել է խորհրդային բանակի հակահետախուզությունում:

Անցած օրերին թե՛ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թե՛ նրա որդին քանիցս հայտարարել են, թե այդ հանդիպումը եղել է իմաստազուրկ ու անարդյունավետ: Ախմետշինը, սակայն, հարցազրույցում պնդում է, թե Վեսելնիցկայան Թրամփի որդուն է ներկայացրել փաստաթղթեր, որոնք իբրև թե ցույց են տալիս, որ նրանց ընդդիմադիր, դեմոկրատ Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավը ֆինանսավորում է ստացել նաև ռուսական աղբյուրներից: «Այս նյութերի հրապարակումը կօգնի ձեր քարոզարշավին», - ըստ Ախմետշինի՝ ասել է Վեսելնիցկայան Դոնալդ Թրամփի որդուն:

Ակնկալվում է, որ առաջիկա շաբաթներին Թրամփ կրտեսերը պաշտոնական բացատրություն կտա այս հանդիպման վերաբերյալ Կոնգրեսում՝ նախագահական ընտրություններում ռուսների միջամտությունն ուսումնասիրող հանձնաժողովում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG